24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գովք` առ զուգարաններ

Այսօր լրագրողների հետ հանդիպեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Խոսելով տուրիզմի ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին` նա նշեց, որ 124 մլն դրամ  կառավարությունը տրամադրեց, որպեսզի տուրիզմի զարգացման համար տեղադրվեն 2 զուգարաններ, որոնցից մեկը` Տաթեւ տանող ճանապարհին, մյուսը` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում:

Արդյո՞ք այդ զուգարանների տեղադրումը նպաստել է տուրիզմի զարգացմանը: Փոխնախարարը նշեց. “Իհարկե, քանի որ այն պիլոտային ծրագիր էր: Մենք մասնավորին ցույց տվեցինք էֆեկտիվությունը եւ այն կարող է նոր ոլորտ ձեւավորել”:

Նախարարը նշեց, որ “կաֆելով եւ պեմզաբլոկով սարքած զուգարանները”  շարքից դուրս են գալիս: Իսկ այս զուգարանները բարձր տեխնոլոգիական սարքեր են, որոնց մեջ կա կոնդիցիոներ, ավտոմատ լվացման համակարգ եւ այն ունի վերադարձելիության էֆեկտ: Մի խոսքով, փոխնախարարն արդարացրեց այդքան գումարի տրամադրումը 2 զուգարանին` անընդհատ նշելով, որ ներդրված գումարը վերադարձելի է:

Լրագրողներից մեկը նկատեց, որ առնվազն 300 հազար այցելու պետք է լինի մեկ զուգարանում, որպեսզի գումարը ետ վերադարձվի, փոխնախարարի պատասխանն ավելի հետաքրքիր էր.

“Գովազդ է տեղադրվելու զուգարանների վրա”: Ի դեպ, մուտքի ամենաբարձր վճարը լինելու է 200 դրամ: Փոխնախարարը նաեւ նկատեց, որ սա բիզնեսի ոլորտի համար նոր խթան կարող է հանդիսանալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ