24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աչքով չտանք. էկոնոմիկայի փոխնախարար

Հունվարի 30-ի դրությամբ ԱՎԾ -ն, ամփոփելով 2012-ը տուրիզմի զարգացումը, գրանցել էր երկնիշ աճ, այսինքն 11.3 տոկոսով ներգնա տուրիզմի աճ է արձանագրվել ՀՀ-ում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հպարտությամբ նշեց, որ համաշխարհային տուրիզմն աճել է 4 տոկոսով, իսկ Հայաստանում ավելի լավ ցուցանիշներ են գրանցվել:

Վերջինս խոստացավ, որ 2 տարվա ընթացքում  ներգնա տուրիզմի զբոսաշրջային այցելությունների թիվը հատելու է 1 մլնի սահմանագիծը: Փոխնախարարն այս տվյալները ներկայացնելուց հետո սկսեց խոսել Իսպանիա կատարած այցի մասին: Այս երկրի հետ Հայաստանը համաձայնագիր ունի: Արա Պետրոսյանը մեկ առ մեկ անդրադարձավ այցերին, յուրաքանչյուր նախադասության մեջ նշելով, որ այցը շատ կարեւոր է: Վերջինս սկսեց թվարկել բոլոր ստորագրված հուշագրերը, ու եթե լրագրողնենը նրան չընդմիջեին` ասելով` “գուցե անցնեինք հարցերին”, նախարարը մոտ 15 րոպե պատրաստ էր մանրամասնորեն ներկայացնել իրենց աշխատանքային գրաֆիկը:

Չնայած լրագրողների այս դիտարկմանը, այնուամենայնիվ, նա շարունակեց ներկայացնել իրենց գործունեությունը: Պարզ դարձավ մի բան, որ իսպանալեզու ճամփորդական ուղեցույց է տպագրվել, որտեղ Արցախի մասին էլ կա տեղեկատվություն եւ այն լայն տարածում է ստացել  Իսպանիայում:

Ամփոփելով իր խոսքը ` փոխնախարարը գուհունակությամբ նշեց` “աչքով չտանք”: Ի դեպ, ոլորտի պատասխանատուները 10-12 տոկոս տուրիստական այցելություններ են նախատեսում ունենալ այս տարի: Տուրիստների հոսքը հիմնականում լինում է Գերմանիայից, Ֆրանսիայից եւ իսպանիայից: Անկում է գրանցվել իրանական շուկայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ