16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ովքե՞ր են միանում Արթուր Բաղդասարյանին

«Պարզվում է՝ Հայաստանում կա «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն, որը երեկ հայտարարել է լուծարվելու և Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին» միանալու մասին: Համացանցում որոնողական աշխատանքների արդյունքում պարզեցինք, որ, 2014-ի տարեկան հաշվետվության համաձայն, կուսակցությունը ֆինանսական մուտքեր եւ ելքեր չի ունեցել, շարժական և անշարժ գույք՝ ևս:

Մի խոսքով, Արթուր Բաղդասարյանին միանում է հերթական «անշարժ» կուսակցությունը, որը երբևէ ընտրությունների չի մասնակցել, թեպետ հին կուսակցություն է. ստեղծվել է 2004 -ին: Հիմնադիրներն են Վաչագան Չիբուխչյանը՝ ազատամարտիկ, «Կոնդ» ջոկատի հրամանատար, Կոստան Կոստանյանը, Էդուարդ Բաշրաթյանը, Նաիրա Երեմյանը և Աշոտ Բաղդասարյանը: Բնական է, որ այս «հուժկու» կուսակցության ղեկավարը չպետք է ցանկանար պատասխանել լրագրողների հարցերին, ինչը երեկ արեց Չիբուխչյանը՝ մերժելով մեզ:»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ