23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչ կապ ունի Կրակեմ Հրաչի որդին դատավորի «անհետացման» հետ. Հրապարակ

«Մեզ տեղեկություններ են հասել, որ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնի իջեցման եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի անհետացման պատճառը մի քրեական գործով «պրոմըխն» է:

Ասում են, թե ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով: Թե որ գործով եւ ինչ վրիպում են թույլ տվել համակարգի հնաբնակները, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ իմացանք:

Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին՝ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ