19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը երկու նախարարական պորտֆել է ակնկալում. Ժամանակ

«ՀՀԿ գործկոմի նիստն ըստ ամենայնի այսօր կշարունակի քննարկել ՀՅԴ-ի հետ կոալիցիայի խնդիրը: Կգան ընդհանուր որեւէ հայտարարի թե ոչ՝ պարզ կլինի ավելի ուշ: Առայժմ մամուլում հայտնվում են տեղեկություններ այն պայմանների մասին, որոնք քննարկվում են ՀՅԴ եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝ Դաշնակցությունը ակնկալում է ստանալ երկու նախարարական պորտֆել: Հետաքրքրականն այստեղ այն է, թե հատկապես որ պորտֆելների մասին է խոսքը:

Դաշնակցությունը, ըստ տեղեկությունների, ցանկանում է ստանալ տարածքային կառավարման ու կրթության նախարարությունները: Խոսվում է անգամ, որ Սերժ Սարգսյանն արդեն որոշում է կայացրել բաժանել արտակարգ իրավիճակներն ու տարածքային կառավարումը՝ վերջին կտորը ՀՅԴ-ին տալու համար:

Սա էական հանգամանք է, քանի որ երկու նախարարություններն էլ՝ տարածքային կառավարումն ու կրթությունը, ըստ էության, առանցքային ֆունկցիոնալ նշանակություն ունեն ընտրական վարչական ռեսուրսի տեսանկյունից: Եվ եթե այս նախարարությունները հայտնվում են ՀՅԴ-ի ենթակայության տակ, ապա սա նշանակում է, որ ՀՅԴ-ն է էական դերակատարում ստանում ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի կառավարման գործընթացում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ