27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Արզումանյանը չի ուզում. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը փորձել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից ճշտել` արդյո՞ք նա դիմելու եւ մասնակցելու է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: “Ոչ, չեմ դիմելու”,- պատասխանել է Արզումանյանը:

Թերթը հիշեցնում է, որ  թափուր տեղն առաջացել է փետրվարի մեկից, երբ լրացավ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արմեն Արզումանյանն այդ պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է:

Այս պահին խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրված են խորհրդի անդամ, նախկին ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանի վրա: Խորհրդի նոր նախագահի թեկնածուներից մեկն էլ հենց նա է համարվում:

Բացի այդ, շրջանառվում են “Շարմ” հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի, ինչպես նաեւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի անունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ