07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե անգամ Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դրդապատճառները քաղաքական չէին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի միջադեպին, մասնավորապես նշելով.

“Նախագահական ընտրապայքարի առաջին երկու շաբաթների ընթացքը ցույց տվեց, եւ եւս մեկ անգամ արձանագրեց  իշխանությունների հաստատակամությունը` անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրություններն ընթանան  բացառիկ  հանդուրժողականության մթնոլորտում` ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քարոզարշավի անցած երկու շաբաթվա ընթացքում  նախագահի թեկնածուներից ոչ մեկի կողմից չի եղել գեթ մեկ ահազանգ կամ դժգոհություն` իրենց քարոզարշավի ընթացքում ծագած որեւէ  խոչընդոտի վերաբերյալ:

Կարծում եմ, հասկանալի է, որ նման իրավիճակ չէր կարող ձեւավորվել, եթե չլիներ երկրի իշխանությունների քաղաքական կամքը և վճռականությունը՝ անցկացնել Հայաստանի պատմության մեջ լավագույն  ընտրությունները` արդար, ազատ եւ հավասար մրցակցային պայմաններում: Սակայն հավանաբար  Հայաստանում նման ընտրությունների անցկացման` օրեցօր իրագործվող հեռանկարը  ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս որոշ շրջանակների, որոնց կողմից էլ ընտրությունների անթերի ընթացքը կասեցնելու համար իրագործվեց այդ հանցագործությունը ՀՀ նախագահի  թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ:

Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե  ում էր ձեռնտու  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Տարբեր քաղաքական եւ հանրային շրջանակներից հնչում են տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ, որոնց գերակշիռ մասը նպատակ ունի կատարված  հանցագործությունը սեփական քաղաքական պատկերացումներին ու ակնկալիքներին ծառայեցնել:

Կոռեկտ չհամարելով կատարված հանցագործության վերաբերյալ որեւէ վարկածի արծարծումը եւ դա համարելով նախաքննական մարմնի իրավասությունը` այնուամենայնիվ,  հարկ եմ համարում շեշտել, որ եթե անգամ Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի դրդապատճառները քաղաքական չէին, այդուհանդերձ, դրա հետեւանքները քաղաքական են:

Սակայն ես վստահ եմ, որ այդ հետեւանքները, ի հեճուկս ոմանց ակնկալիքների,  շատ արագ եւ անցնցում կերպով հաղթահարվելու են, եւ դա արվելու է  նաեւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ընդհանրական   գիտակցության   շնորհիվ, որ Հայաստանում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի:

Եվ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` մեր առաջնորդի, ղեկավարությամբ  շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի  այս ցավալի միջադեպով առժամանակ ընդհատված ընտրական գործընթացը շարունակվի` արդարության, հավասարության եւ հանդուրժողականության մթնոլորտում: Վստահ եմ, որ ապահով Հայաստան կառուցելու եւ ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համահունչ  ընտրություններ անցկացնելու  մեր բոլորիս հաստատակամության արդյունքում այդ գործընթացն անկասելի կլինի”,-ասվու է պատգամավորի հայտարարության մեջ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ