Ե՞րբ են Երեւանում վերանալու կրակոցները. հարց Սերժ Սարգսյանին /վիդեո/
Այսօր` փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպմանն իր խոսքն սկսեց` անդրադառնալով նախագահի այլ թեկնածուներին:
Ըստ Սերժ Սարգսյանի` փետրվարի 18-ին ընտրողների մի մասը կքվեարկի Պարույր Հայրիկյանի օգտին, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանի ինքնորոշմանը եւ անկախացմանը: Մի մասը Հրանտ Բագրատյանին, քանի որ մարդը ունի Հայաստանի տնտեսական զարգացման իր տեսլականը, մի մասն էլ կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, ով միշտ պայքարել է անարդարությունների դեմ:
“Մնացած թեկնածուների մասին էլ կարող եմ բաներ ասել, բայց ես եկել եմ այստեղ, որպեսզի ներկայացնեմ իմ ծրագիրը , որպեսզի քվեարկեք ինձ”,-ասաց Սարգսյանը:
Ընտրողներից մեկին հետաքրքրում էր, թե երբ են Երեւանում վերանալու կրակոցները: Նախագահի դիտարկմամբ` բոլոր քաղաքներում կրակոցներ հնչում են եւ կրակոց չի լինում, թերեւս միայն դրախտում:
” Սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք, պետք է օգնենք իրավապահ մարմիններին այս հարցում, բայց Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է, որտեղ մարդիկ կարող են երեկոյան ուշ ժամերին քայլել, զբոսնել եւ նստել սրճարաններում”,-նշեց նախագահը:
Կրակոցների թեման` տեսանյութում: