20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ դեսպանը ռումինական հեռուստաալիքով անդրադարձել է ԼՂ խնդրին

Շաբաթ երեկոյան, ս/թ փետրվարի 2-ին, ռումինական “DIGI 24” հեռուստատեսության “Դիվանագիտական անձնագիր” հաղորդման հյուրն էր Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Կեսժամանոց հաղորդման ընթացքում դեսպանն անդրադարձավ Ղարաբաղյան հարցին, հայ-ռումինական առեւտրատնտեսական փոխանակումների վիճակին, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի պատմությանն ու նրա ինքնության պահպանության ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Հաղորդումն սկսվեց Հայաստանի մասին պատմող տեսանյութով, ուր անկախության կայացման ճանապարհին խոսվեց Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղի բռնակցման մասին: Հաղորդման մեջ առանձին բաժին էր հատկացված Վարուժան Ոսկանյանի Շշուկների մատյան վեպի հայերեն թարգմանությանը, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի, հայրենադարձության եւ ցեղասպանության վերապրողների մասին պատմող երիտասարդ լուսանկարիչ Անդրեա Տանասեի լուսանկարներին: Հաղորդավարը հետաքրքրաշարժ պատմություններ պատմեց նաեւ ռումինահայ հռչակավոր սրճագործների եւ հանրահայտ Արարատ կոնյակի մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ