20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այն բուհերը, որոնք կհամապատասխանեն ստանդարտներին, կհավակնեն պետական աջակցության. Աշոտյան

ԿԳՆ իրականացրած ստուգումների արդյունքում փակված մասնավոր բուհերի այն  ուսանողները, որոնք  ցանկություն են հայտնել  շարունակելու կրթությունը, օգտվել են այդ հնարավորությունից:

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Նախարարն ասել է, որ նույն  պայմաններով եւ նույն վճարով այլ բուհերում սովորելու ցանկություն են հայտնել  փակված բուհերում սովորող մոտ չորս ու կես հազար ուսանողների միայն քառասուն տոկոսը:

Սա եւս , ըստ նախարարի` խոսուն ցուցանիշ է: Աշոտյանի  հավաստիացմամբ, այն բուհերը, որոնք անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից կհամապատասխանեն ստանդարտներին, կհավակնեն պետական աջակցության եւ կշարունակեն իրենց գործունեությունը:

Հարցին` նոր բմասնավոր ուհեր կփակվեն, Աշոտյանը պատասխանել է.’’Ստուգումների արդյունքում կփակվեն բոլոր այն բուհերը, որոնք չեն համապատասխանում կրթության ստանդարտներին: Գուցե ոչ մի բուհ չփակվի, գուցե փակվեն բոլոր բուհերը’’:

Նրա խոսքով, նպատակը ոչ թե բուհ փակելն է, այլ  կրթության որակի նոր սահմաններ դնելը:

Նշենք, որ այսօր խորհրդարանը քննարկում էր “Լիցենզավորման մասին” օրինագիծը, որով ԿԳՆ համապատասխան լծակներ կստանա նաեւ առողջապահական ոլորտի կրթական հաստատությունների նկատմամբ վերահսկողակաան մեխանիզմներ կիրառելու: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ