01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչքա՞ն գումար է անցած տարի բռնագանձել ԴԱՀԿ-ն

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանն այսօր ամփոփեց իր ղեկավարած ծառայության 2015 թվականի գործունեությունը:

Պողոսյանի փոխանցմամբ՝ 2015 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել է 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար կատարողական վարույթ: Վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 24 միլիարդ 995 միլիոն 765 հազար 343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7 միլիարդ 190 միլիոն 192 հազար 380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13 միլիարդ 676 միլիոն 112 հազար 23 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 միլիարդ 601 միլիոն 220 հազար 616 դրամ:

Ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար 384 կատարողական վարույթի: Ավարտած եւ կարճված կատարողակա վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835 կատարողական վարույթ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ