15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մեր պատվիրակությունը պետք է ցույց տա, որ ամենօրյա աշխատանք է տանում

Տեղի ունեցածը հայկական պատվիրակության պասիվ աշխատանքի պատճառով է։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական բանաձևերին, լրագրողների հետ զրույցում ասա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ նախկին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը։

«Այդ բանաձեւերը կընդւոնվեն, թե ոչ, միեւնույնն է, քանի որ բոլորս էլ գիտնեք, որ դրանք իրավական ուժ չունեն: Խնդիրն այլ դաշտում պետք է դիտարկել, որ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ է դրվել այդ երկու բանաձևերը։ Պետք է մշակվի  հստակ հայեցակարգ և իրականացվի խորացված քաղաքականություն»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է  լինենք նախաձեռնող և բարձրացնենք ԼՂՀ հիմնախնդրի շուրջ տարբեր հարթակներում տեղեկացվածության մակարդակը:

«Պետք չէ նստաշրջանից նստաշրջան ահազանգենք, որ Ադրբեջանը նոր բանաձև է բերում: Մեր պատվիրակությունը պետք է ցույց տա, որ ամենօրյա աշխատանք է տանում, ոչ թե նստաշրջանից նստաշրջան։ Պետք է հարցերը  մինչ նստաշրջան լուծել»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ