Հավաքարարներն էլ` Երեւանից. Ժամանակ
Չնայած կենտրոնական բանկի կողմից Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են եւ Դիլիջանում այժմ կան ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարան, ուր գործում է նաեւ “Թումո” կենտրոնը, թերթի տեղեկություններով, որոշ դիլիջանցիների դա այդքան էլ չի ուրախացրել:
Վերանորոգումից հետո աշխատանքից ազատվել են դիլիջանցի աշխատակիցները եւ Երեւանից նոր աշխատակազմ է բերվել: Անգամ հավաքարարներն են Երեւանից բերվել: Թերթի տեղեկություններով` տեղի ղեկավարությունը միջնորդել է, որ գոնե հավաքարարներին աշխատանքից չազատեն, սակայն դա ազդեցություն չի ունեցել: