Դաշնակցությունը` “պտիչկաներով” ու խաչերով. Հրապարակ
Վերջին օրերին Դաշնակցության ղեկավար անձինք շրջում են հանրապետությունով եւ “ընկերային հավաքներ” անում: Թերթը տեղեկացնում է, որ բացի այն, որ ՀՅԴ շարքերին հարկավոր է բացատրել, թե այնուամենայնիվ ինչու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրեց, նաեւ հրահանգավորում են, թե ինչպես պահեն իրենց քվեարկության օրը:
Թերթը մասնավորեցնում է, որ հրահանգն այսպիսին է` անպայման գնալ քվեարկության եւ անվավեր դարձնել քվեաթերթիկները:
Եղանակը թողնվում է մարդկանց` խաչ քաշել, “պտիչկաներ” դնել, թե գրել Դաշնակցություն: Իմաստն այն է, որ ընտրությունների անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակով ՀՅԴ-ն որոշել է ստուգել իր տնօրինած ձայների քանակը եւ ցուցադրել իր ուժը քաղաքական դաշտում: