26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դասագրքերի մրցույթ

Տեղի է ունեցել Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր բացման խոսքում, որպես ուսուցման որակի արդյունավետության բարելավման կարեւոր գործոն, ընդգծել է որակյալ դասագրքեր ունենալու եւ ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարեւորությունը:

Արմենը Աշոտյանը մեկ անգամ եւս շեշտել է դասագրքերի բովանդակային մատչելիության խնդիրը` կոչ անելով հաշվի առնել բոլոր շահառու կողմերի` մասնագետների, մանկավարժների, ծնողների տեսակետները եւ մոտեցումները:

Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գ. Գարեգինյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթական դպրոցների “Հայրենագիտություն-5”, “Բնագիտություն-5-6”, “Կենսանաբություն-7-8”,  “Ֆիզիկա-7-9”, “Քիմիա-7-9”, “Հայոց պատմություն-6-7”, “Հայոց պատմություն-8-9”, “Համաշխարհային պատմություն-6-7”, “Համաշխարհային պատմություն-8-9”, “Հասարակագիտություն-8-9”, “Աշխարհագրություն-6”, “Աշխարհագրություն-7-8” դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների հրատարակման մրցույթի բացման, գնահատման եւ հաստատման աշխատանքներին: ՀՀ ԿԳ նախարարի 30.11.12թ. թիվ 1094-Ա/Ք “2013-2014 ուսումնական տարվա մրցույթով հաղթած դասագրքերը փորձարկելու մասին” հրամանի համաձայն` 20 անուն դասագիրք փորձարկման նպատակով տրամադրվել է հանրապետության 90 դպրոցի, ինչպես նաեւ դրանց էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ կայքում: 2012-2013 ուսումնական տարում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու նպատակով պետական ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 120մլն.դրամի չափով փոխհատուցում:

Հոգաբարձուների խորհուրդը որոշել է վերահրատարակել 10-րդ եւ 11-րդ  դասարանների “Հայոց եկեղեցու պատմություն” առարկայի դասագրքերը:

 2013 թվականին կհայտարարվի մրցույթ հետեւյալ առարկաների դասագրքերի համար` “Ռուսաց լեզու”, “Անգլերեն”, “Ֆրանսերեն”,  “Գերմաներեն” 5-9-րդ դասարանների համար, “Աշխարհագրություն”` 9-րդ, “Կենսաբանություն”` 9-րդ, ՆԶՊ`  8-9-րդ եւ “Տեխնոլոգիա”` 5-7-րդ դասարանների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ