27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանը ենթարկվել է զննության, բռնության հետքեր չեն հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին azatutyun.am կայքում, հրապարակվել է «Փաստաբանը կրկին ահազանգում է` Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն` կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում:

Այս կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հրապարակման կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն. կալանավորված անձ Գ.Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ