27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փշալարերով պատել կամուրջները

 Թատերագետ Լեւոն Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում  առաջարկում է Կիեւյան եւ այլ կամուրջների հենաճաղերը բարձրացնել, նույնիսկ փշալարեր անցկացնել:

“Կիեւյան կամրջից էլի քաղաքացի է նետվել… Հերթական ինքնասպանությունը… Այս անգամ՝ 32տարեկան երիտասարդ… Ամեն մի ինքնասպանություն ցավ ու տագնապ է ծնում, ամեն մի ինքնասպանություն պարտադրում է մտածել այն մասին, որ կան “խթանող” հանգամանքներ, կան սոցիալական ու հոգեբանական խնդիրներ, որոնք ինքնասպանության ձգտող մարդիկ անզոր են հաղթահարել:

Դժվար է, իհարկե, կանխագուշակել, թե ով է հերթական զոհը լինելու, որպեսզի նրա հետ նախօրոք հոգեվերլուծական աշխատանքներ կատարվեն, սակայն գուցե իսկապես ժամանակն է, որպեսզի մեր երկրում կարեւորվեն հոգեբանական եւ հոգեվերլուծական ծառայությունները, նպաստավոր պայմաններ ստեղծվեն հոգեբանների համակողմանի գործունեության համար…

Ու մի բան էլ. երեւի դժվար չէ Կիեւյան եւ այլ կամուրջների հենաճաղերը մոտ մեկ մետրով բարձրացնել, անվտանգության համար անգամ մինչեւ 50 սմ բարձրությամբ փշալար անցկացնել: Կամուրջների գեղագիտական տեսքը չի վնասվի, կարելի է դիզայներական լուծում տալ եւ այսպես նաեւ պայքարել ինքնասպանության դեմ: Չեմ կարծում, թե լուծելի խնդիր չէ, միայն ցանկություն լինի: Իսկ առայժմ այն տպավորությունն է, թե ինքնասպանությունները ոմանց համար ձեռնտու են՝ պահանջողների թիվը կնվազի…”,-գրել է Մութաֆյանը:

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի, փետրվարի 3-ին Կիեւյան կամրջից ինքնասպան է եղել Երեւանի բնակիչ 32-ամյա Ա. Խ-ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ