20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սաթիկին “հարցաքննության” դեռ չեն կանչել

Վաղը` փետրվարի 3-ին “Արմենիա” հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի “Ռ-էվոլուցիա” հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրն է ԱԻՄ ղեկավար, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը: “Նկարահանումից հետո չեմ տեսակցել Հայրիկյանին, բայց կարծում եմ հաղորդումը չի կորցնի իր հետաքրքրությունը, քանի որ ուշագրավ շատ դրվագներ են բացահայտվում”,-ասաց Ս. Սեյրանյանը:  Նշենք, որ հաղորդումը տեսագրվել է հունվարի 30-ին, թեկնածուի դեմ մահափորձից մոտ մեկ ժամ առաջ:

“Տաղավարից դուրս եկավ մոտ 21.30-ի կողմերը, տրամադրությունը նորմալ էր, արտառոց ոչինչ չնկատեցի, կատակում էր”,-պատմեց Սեյրանյանը: Հայրիկյանը նույնիսկ Սաթիկին քառատող է նվիրել:

Ի դեպ, Սաթիկ Սեյրանյանը թերեւս վերջին կամ նախավերջին մարդն է, ում հանդիպել եւ խոսել է թեկնածուն: Կես կատակ, կես լուրջ նա նշեց, որ դեռ “հարցաքննության” իրեն չեն կանչել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ