Վրաստանում քաղբանտարկյալներին հալածել են ու բարոյազրկել. քաղաքագետ
“Վրաստանում քաղբանտարկյալներին հալածել են ու բարոյազրկել”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռամազ Սակվարելիձեն:
“Վերջերս Վրաստանում ընդունված համաներման մասին օրենքը բանտերից ազատեց անօրեն կերպով այնտեղ հայտնված քաղբանտարկյալներին: Թվում է, թե սա պետք է ցնծություն լիներ Վրաստանի համար, սակայն այն նոր հուզումների ալիք բարձրացրեց :
“Ժողովրդին զայրացրել է այն ամեննն, ինչ պատմում են բանտերից ազատվածները, թե ինչպես են նրանց ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների ենթարկել”, -նշել է Սակվարելիձեն ու հավելել, որ այս անգամ ոչ միայն քաղաքական հայացքների տեր մարդիկ, այլեւ քաղաքկանությունից հեռու, հասարակ բնակչությունն է դուրս եկել փողոց` իր բողոքն արտահայտելու:
Քաղաքագետի դիտակմամբ` սրանով է նաեւ պայմանավորված, որ արդեն 10 օրից ավել է` տասնյակ ցուցարարներ վրաններ են ամրացրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նստավայրի առաջ` պահանջելով վերջինիս հրաժարականը:
Նշենք, որ ցուցարարները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց` պնդելով, որ Սահակաշվիլու պաշտոնավարման 5 տարվա ժամկետը սպառվել է: Սակայն Սահմանադրության մեջ արված նոր փոփոխությունը թույլ է տալիս Սահակաշվիլուն իշխանավարել մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը, երբ էլ նախատեսված են նախագահական ընտրությունները: