23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը. Վահան Բաբայան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Ըստ նրա՝ այդ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգի կետերից մեկը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան:

«Զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինն Ադրբեջանի քաղաքացի է և այնտեղ մեծ կապեր ունի: Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել և ունի հակահայկական մոտեցումներ: Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել: Այսինքն` նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասաց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ