ՀԱԿ ջան, սիրուն չի…
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ի կողմից հնչեցվող քննադատություններին:
”ՀԱԿ ջան սիրուն չի…
Վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին միակ դիսոնանսը ՀԱԿ-ի որոշ գործիչների կողմից հնչեցվող հին և մաշված երգացանկն է:
Վինիլային ձայնասկավառակի վրա գրված, պատեֆոնային ակուստիկայով այս կատարումները իշխանությունների հասցեին մեղադրանքերի ստանդարտ կոմպլեկտ են հիշեցնում:
Հակաիշխանական այս մուղամը գուցե դեռևս ունի իր երկրպագուների շրջանակը, սակայն վաղուց չի կարող քաղաքական զարգացումների հիթ-շքերթում հայտնվել:
Այն էլ այս օրերին”,-գրել է նախարարը: