Սերժ Սարգսյանի քարոզարշավի հետաձգումը երկու պատճառ ունի. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հետաձգումը իրականում երկու պատճառ ունի: Նա ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի պատճառով է դադարեցրել քարոզարշավը, այլեւ հիվանդության: Բանն այն է, որ այս ցուրտ օրերին Ս. Սարգսյանը մարզերում անցկացրած քարոզարշավի ընթացքում մրսել է ու “կորցրել” ձայնը:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից: Վերջինս ասել է. “Մեր քարոզարշավը կշարունակվի: Ուղղակի գրաֆիկների մեջ փոփոխություն կլինի: Տենց առողջական լուրջ խնդիր չկա, մի քիչ մրսած է, բայց դա կապ չունի քարոզչության հետ: Գրաֆիկի փոփոխություն կլինի, ու կշարունակվի”: