06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը լրագրողներին ասել է` չի ցանկանում ՍԴ դիմել /լրացված/

Henaran.am-ի թղթակիցները արտակարգ ռեժիմով աշխատում են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում, որտեղ քիչ առաջ մի քանի լրագրողների հետ զրուցել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Ներկայացնում ենք նրա խոսքը առանց խմբագրման եւ ամբողջությամբ.

“Ըստ էության իրավիճակի մասին խոսելու բան չկա, այն իմ դեմ ուղղված չէր, անգամ իշխանությունների դեմ  չէր, այլ ուղղված էր միայն պետությանը: Այս ամենը հաշվի առնելով, մտածում եմ ընտրությունը հետաձգելու Սահմանադրական իրավունքից չօգտվեմ:

Ժամանակավոր հետաձգելը դա ընդունված կարգ է: Ես չեմ ուզում, որ մեր ժողովրդի պետության հակառակորդները այս փաստը օգտագործելով` ինչ-որ ձեռքբերում առաջարկեն: Թե ինչ պատկեր կստանան եւ ինչ տպավարություն կունենա Հայաստանը, որ թեկնածուներից մեկին ընտրություններից առաջ փորձեցին սպանել, ես միայն իմ կյանքը չէի պաշտպանում, ակամայից փորձեցի թույլ չտալ, որ Հայաստանը հայտնվի ճահճի մեջ:

Տարբեր վարկածներ կարող են լինել, բայց սա ակնհայտ քաղաքական նկատառումներով է արված: Ես միշտ խոսում եմ այլ պետությունների գաղտնի գործակալական ցանցերի մասին, որոնց նպատակն է, որպեսզի Հայաստանը թույլ լինի, եւ իրենք այստեղ լավ չզգան: Չեմ բացառում այս տարբերակը:

Նոր ընտրություններ սկսելու Սահմանադրությամբ նախատեսված է, ես հիմա էլ կարող եմ ոտքի վրա կանգնել, երեք օրից, մեկ շաբաթ հետո իմ բնականոն կյանքով ապրել”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ