21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պաշտպանության նախարարությունում հանձնվեցին վկայականներ

Նոյեմբերի 24-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված “Ոչ տեխնիկական հետազոտություն” ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի  17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ`  գործնականում մասում հմտացել են Սյունիքի մարզում: Վկայականները հանձնել եւ ծրագրի մասնակիցներին ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Արարողությանը ներկա էր նաեւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, ով տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնել մինչեւ 2013թ. ապրիլ ամիսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ