23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարները քննարկել են

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների գործընկեր կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն հայտնել:

Արարատ Դանիելյանը նույնպես ընդգծել է, որ ներկայիս համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա և ՀՀ արդարադատության նախարարի հետ քննարկել փոխգործակցության շրջանակներն ու հետագա անելիքները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ