06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին կբավարարվի՞ այսքանով

”Քաղաքական գործիչներին, քաղաքական գործընթացներով հետաքրքրվող անձանց հայտնի պիտի լինի, որ  Հայաստանում և յուրաքանչյուր երկրում քաղաքական պրոցեսների, այդ թվում ընտրությունների ընթացքի ժողովրդավարական որակի համար առաջին հերթին պատասխանոտու են տվյալ երկրի իշխանություննրը: 

Հայաստանի իշխանություններն են առաջին հերթին հանձնառություն վերցրել, որպեսզի նախագահական ընտրությունները մեր երկրում իրականացվեն թափանցիկ, ազատ, արդար մթնոլորտում և ժողովրդավարական արժեքներին համապատասխան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե վարչապետը պետք է հիմք ներկայացնի, թե ինչու է կարծում, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը հարված է նաև իշխանությանը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Պարույր Հայրիկյանի  դեմ իրականացված մահափորձը ոչ միայն մահափորձ էր նրա դեմ, այլ առաջին հերթին սադրանք է մեր պետության եւ պետականության դեմ:

”Ուստի որպես քաղաքական և ընտրական գործընթացների հիմնական պատասխանատու` առաջին հարվածը ընկնում է հենց իշխանությունների վրա, և հենց այդ պատճառով է, որ այս մահափորձի պատվիրատուների թիրախում ոչ միայն պետության վարկանիշն է եւ պետականության ապակայունացումը, այլև հենց Հայաստանի իշխանություններն են: 

Կարծում եմ պարոն Հովհաննիսյանը կբավարարվի իմ շատ պարզ բացատրություններով”,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ