Հնարավոր չէ. նախարարը ռուսական գազից հրաժարվելու մասին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լարգորղների հետ զրույցում նկատեց, որ հնարավոր չի համարում ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ գնելը:
Նախարարը հարցին շատ կարճ պատասխան տվեց.«Հնարավոր չէ»:
«Մենք Իրանից այսօր գազ ստանում ենք, Երևանի ՋԷԿ-ում կառուցելու ենք նոր էներգաբլոկ և նախատեսում ենք լրացուցիչ գազ ստանալ Իրանից, որպեսզի փոխարենը Իրանին տրամադրենք էլեկտրաէներգիա»,- նշեց նախարարը:
Երվանդ Զախարյանը նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե Իրանը Հայաստանի տարածքով գազ կմատակարարի Վրաստանին:
«Քառակողմ բանակցությունների արդյունքում, որը տեղի ունեցավ Հայաստանում, այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Մենք տեղեկացված ենք, որ Վրաստանի և Գազպրոմի միջև բանակցություններ գնում են, կոնկրետ արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա»,- տեղեկացրեց Երվանդ Զախարյանը: