24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հունվարին արձանագրվել է 2.6%-ի գնաճ

Նախորդ տարվա համեմատ, այս տարվա հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ, այդ թվում` պարենային ապրանքների գնաճը` 1.7 % , ոչ պարենային ապրանքներինը` 6 % , ծառայությունների գները`2.2 %:

Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հունվարին  նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 5.1% գնաճ: Կարտոֆիլի եւ բանջարեղենի խմբում գնաճը կազմել է 31.8% տոկոս, մրգերի խմբում`11.4%, կաթնամթերքի գները`4.6%, ձկնամթերքինը`2.3 %, ոգելից խմիչնքերի եւ ծխախոտի գները`2.4%, ինչը պայմանավորված է հայրենական արտադրանքի ծխախոտի գնաճով:

Գնանկում է արձանագրվել շաքարավազի շուկայում` 2%-ով, հրուշակեղենի գները նվազել են 0.4%-ով այլ մթերքներինը` 0.1 %-ով, ոչ ոգելից խմիչքներինը`0.2%-ով:

Նրա խոսքով, հացամթերքի գծով արձանագրվել է ցածր գնաճ`0.1%, իսկ մսամթերքի` 1%, սուրճ-թեյ խմբում`0.1 տոկոս:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ