11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են ՄԻՊ հավանական թեկնածուները. Հրապարակ

Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում: Շրջանառվում են Աժ պատգամավորներ Կարեն Բեքարյանի, Թևան Պողոսյանի, փաստաբան Արտակ Զեյնալյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունները։ Երեկ, սակայն, նոր թեկնածուի անուն էլ լսեցինք՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Կարեն Գևորգյան, մականունը՝ Հնդիկ։

Նա Կենտրոնի դատավոր Ռուբեն Վարդազարյանի հետ հիմնել և ղեկավարում է «Բռեյվ» իրավաբանական գրասենյակը, հայրը՝ Ալբերտ Գևորգյանը, քաղաքապետարանում է աշխատում՝ Տարոն Մարգարյանի խորհրդականն է, համակարգում է տրանսպորտի ոլորտը։ Գևորգյանն ազգակցական կապեր ունի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ և իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանի սիրելիներից է։ Այնպես որ, շատ իրական թեկնածու է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ