Հայրիկյանի միջադեպը կապված է դրսի ուժերի հետ. Մակեյան
“ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով` Հայրիկյանի հետ կատարված միջադեպը լուրջ խնդիր է մեր պետականության համար:
“Կարծում եմ` ժամանակն է հետեւություն անել, թե ում շահերից էր դա բխում”,-ասաց Մակեյանը` կոնկրետ չնշելով որեւէ ուժի անուն: Վերջինս ենթադրում է, որ միջադեպը կապ ունի արտաքին ուժերի հետ: “Չեմ բացառում, որ դրսի այդ ուժերը փոխկապակցված լինեն մեր ներքին ուժերի հետ”,-ասաց Մակեյանը:
Այս պահին Պարույր Հայրիկյանին տեսակցության է եկել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից, որտեղ Հայրիկյանը քիչ առաջ վիրահատվել է: Նրա աջ անրակի փափուկ հյուսվածքներից դուրս է բերվել մեկ փամփուշտ: Վիրահատությունը բարեհաջող է անցել: