Դրսից ոչ մի բան լինել չէր կարող, եթե ներսում գործընկեր չլինի
“Հայաստանի քաղաքական դաշտը տրամաբանություն չի ճանաչում և առաջինը պետք է բացառել իշխանությունների մասնակցությունը,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով երեկ` հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հնարավոր վարկածներին: -Դա խառնակչություն է, որի համար շահագրգռված են ավելի շատ պղտոր ուժեր”:
Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, այսօր երկրում քաղաքական լարվածություն հասունացած չէր, ինչպես 1999- ին, կամ էլ 2008 թ-ի մարտի մեկին, հետևաբար կարող ենք ասել, որ այն ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլ երկրի դեմ:
“Պատմությունը ցույց է տալիս, որ դրսից ոչ մի բան լինել չի կարող, եթե ներսում գործընկեր չեն ունենում, Հայրիկյանի դեպքը դրանցից մեկն է”,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: