01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաշտոց` անասունին քորելու սարք. մի նսեմացրեք

“Հայոց լեզվի շտեմարաններում  ներառված են այնպիսի հնեաբանություններ, որ կարիք չկա որպեսզի  աշակերտը այն իմանա, առավել ևս այն դեպքում, երբ դրանք չեն գործածվում”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Ալինա Դավթյանը:

Ուսուցչուհին բերում է մի քանի օրինակներ, սակայն բոլորից շատ նրան նյարդայնացրել էր  մաշտոց բառի բացատրությունը:

“Մենք Մաշտոց անունը լսելով` միանգամից ասում ենք մեր գրերի գյուտ ստեղծողն է, մեծությունը և այլն: Բայց երբ քրքրում ես բառարանները գտնում ես, որ ընդամենը նշանակում է անասունին քորելու սանր: Ի՞նչ կարիք կա, որ աշակերտը դա իմանա, եթե այսօր չենք օգտագործում: Այն պարզապես նսեմացնում է Մաշտոց անունը”:

Դիլիջանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Ալինա Դավթյանը նշում է, որ երևի շտեմարան կազմողները ցանկացել են ցույց տան, թե իրենք շատ ավելի բանիմաց են:

“Իհարկե կարելի է բառարաններից հազար ու մի բառ գտնել,տեղադրել շտեմարանի մեջ,բայց դա բանիմացության հետ կապ չունի”,-ասում է ուսուցչուհին ու հավելում, որ անցած տարվա  վրիպակներից հետո, այս տարի կարծել են թե շտեմարանները ավելի կատարելագործված կլինեն, բայց “ընդամենը խրթին բառերով հագեցած շտեմանարններ են”:

Հիշեցնենք, որ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը իր մտահոգությունը նույնպես հայտնել էր շտեմարանների որակի հետ կապված`խոստանալով հետևողական լինել, որ քննական թերթիկներում որևէ անորակ, ցածրորակ, սխալ կազմված թեստ  չպետք է լինի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ