13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստոր եւ դավադիր քայլ. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” հիվանադանոց այցելեց եւ տեսակցեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:

Բաղդասարյանի խոսքով` ստոր եւ դավադիր քայլ է կատարվել, եւ ինքը  համոզված է, որ իրավապահ մարմինները հնարավորինս շուտ կբացահայտեն հանցագործությունը.

“Կպարզվի այն պատվիրատուն, այն մարդկանց անունները, ովքեր ցանկացել են բիծ նետել Հայաստանի վարկանիշի վրա”: Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս սպասել իրավապահ մարմիններին, առավել եւս՝ երկրի Նախագահի կողմից տրված է խիստ հանձնարարական արագ բացահայտելու կատարվածը:

Իսկ Հայրիկյանին ԱԱԽ քարտուղարը տեսել է նորմալ վիճակում, տրամադրությունը` մարտական:

Այս պահին Հայրիկյանի մոտ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Henaran.am-ը ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով: Այս պահին էլ մեր թղթակիցները սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում են : Հետեւեք մեր լրահոսին եւ, մենք կտեղեկացնենք դեպքի հետ կապված հետագա զարգացումների մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ