08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում անվճար կվիրահատվեն խլություն ունեցող երեխաներ

 “HE SOUND WORLD” հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում դեկտեմբերի 26-ից սկսած երեք օր տեւողությամբ` Ավստրալիայից ժամանած վիրաբույժը կվիրահատի սոցիալապես անապահով 7 ընտանիքների խլություն ունեցող երեխաների: Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության հիմնադիր նախագահ Ռոզա Ալպերտը ասաց, որ ծրագրի համար հավաքվել է 115 հազար ԱՄՆ դոլար: Դա մեծ գումար չի, այդ իսկ պատճառով ընդմանեը 7 երեխա է վիրահատվելու: Ավստրալիայից ժամանած վիրաբույժը վիրահատություներն անվճար է անելու:

Տիկին ն Ալպերտի խոսքով, կարեւորն այն է, եր հիվանդ երեխաներն են ընտրվել են արդար ճանապարհով եւ խիստ կարիքավորն են վիրահտվելու:

Ասուլիսի մյուս բանախոս, Շարունակելով թեման`  վիրաբույժ, օտորինոլարինգոլոգ Արթուր Շուքուրյանն ասաց, որ  մեկ իմպլանտի միջին արժեքը 20 հազար եվրո է:  Երեխաների ընտրությունն էլ կատարվել է յուրահատուկ ցուցիչներերով: Մասնավորապես, նախքան վիրահատությունը պարզում են, արդյո՞ք նրանք պատրաստ են վիրահատությանը, թե ոչ, հակացուցում կա, թե ոչ: 2008-ից ծրագիրը ֆինանսավորվում է նաեւ պետության կողմից` ամեն տարի հատկացնելով 5 մլն դրամ:

“Սակայն da բավարար չէ, քանի որ բացի վիրահատությունից պետք է հոգալ նաեւ հետվիրահատական ծախսերը: Վիրահատությունից բացի մենք իրականացնում ենք նաեւ նորածինների սքրինինգ ծրագիրը, որը օգնում է պարզել՝ երեխայի մոտ կա խլություն թե ոչ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ