Անիի հսկիչները հայերին խնդրում են դադարեցնել քարհանքի պայթեցումները
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին:
Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները… Կարապետյանը պատմել է, թե ինչպես է սենյակ առ սենյակ “նահանջել” ստորգետնյա Անին:
“Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում”,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել: