01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես ազատվել աչքերի ցավից, եթե ամբողջ օրը համակարգչի դիմաց եք

21-րդ դարում մարդկանց մեծամասնությունը օրվա մեծ մասն անց է կացնում համակարգչի առաջ։ Եւ դժվար չէ պատկերացնել, թե սա ինչպիսի ծանրաբեռնվածություն է առաջացնում աչքերի համար։ Շատերին ծանոթ երեւույթներ են՝ աչքերը կարմրում են, կոպերը ուռչում, աչքերի մեջ ասես ավազ լինի, երեկոյան դեմ տեսողությունը վատանում է։

Ինչպես պայքարել այս երեւույթների դեմ։

Նախ, այնպես արեք, որ համակարգչի էկրանին վառ լույս չընկնի, կարող եք մուգ վարագույրներ ընտրել։ Էկրանի վրա կանաչ կամ կապույտ ֆոն դրեք եւ երբեմն նայեք՝ աչքերը հանգստացնելու համար։ Կամ կարող եք որեւէ բույս դնել համակարգչի կողքին ու պարբերաբար հայացքը պահեք դրա վրա։ Եթե նկար եք նայում, մոտեցրեք այն, խոշորացրեք, նույն էլ տառերը՝ աշխատելիս դրանք խոշորացրեք։

Համակարգիչն այնպես դրեք, որ նստելիս աչքերը նայեն էկրանի կենտրոնին, մեջքը նստելիս պետք է ուղիղ լինի, թեւերը՝ չլարված։ Աչքերն էկրանից պետք է 50-70 սմ հեռու լինեն։ Օդը խոնավ պահեք եւ աչքերի հատուկ կաթիլներ օգտագործեք, որոնք կապահովեն աչքի խոնավությունը։ Որպեսզի աչքերի լորձաթաղանթը չվնասվի, շատ ջուր խմեք։ Բացի այդ, շատ բազուկ օգտագործեք, դրանում ցինկը շատ է, որը աչքերի համար անփոխարիների է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ