Աբովյանում Սերժ Սարգսյանի համար կարմիր գորգ են փռել /վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը Աբովյանում մասնակցում է Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը:
Պատասխանելով Henaran.am– այն հարցին, թե արդյոք այստեղ գտնվելը նշանակում է, որ Գուլոյանը սատարում է Սերժ Սարգսյանին, քաղաքապետն ասաց. “Ես ԲՀԿ անդամ եմ եւ կուսակցության որոշումը ինձ համար պարտադիր է”:
Նրա խոսքով` ինքը Աբովյանի քաղաքապետն է եւ ի պաշտոնե պիտի դիմավորի երկրի նախագահին: Իսկ ում է քվեարկելու փետրվարի 18-ին, քաղաքապետն ասաց, որ դա իր քաղաքացիական իրավունքն է եւ բարձրաձայն այդ մասին խոսելու ցանկություն չունի:
Նկատենք, որ Աբովյանը միակ քաղաքն է, որ դրսում Սերժ Սարգսյանի առաջ գորգ են փռել:
Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում: