27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զրպարտանք է` նախարարը չի տվել. ԱՆ խոսնակ

”Զրպարտանք է. նախարարը որևէ մեկին ոչ թուղթ է տվել, ոչ բլանկ, ոչ հանձնարարություն, դա իրականությանը չի համապատասխանում”,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանը:

Խոսնակին խնդրել էինք հաստատել կամ հերքել քիչ առաջ մեր էլեկտրոնային փոստին հասցեագրված նամակը, որտեղ մասնավորապես ասվում է. 

”Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ, ՀՀ Արդարադատըության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր , մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:

Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:
ՀՀ Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:

Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը: Կից ուղարկում եմ թերթիկների պատճեները:

Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ