2012-ից արտաքին հարաբերությունների ոլորտում շատ սպասելիքներ չունեինք` օբյեկտիվ պատճառներով. Ալեքսանդր Արզումանյան
‘’Երկու հազար տասներկու թվականից արտաքին հարաբերությունների ոլորտում մենք շատ սպասելիքներ չունեինք օբյեկտիվ պատճառնրեով’’,-այս մասին այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանն ասաց ՀՀ նախկին արտգործնախարար “Ազատ դեմոկրատ”-ական Ալեքսանդր Արզումանյանը` հիշեցնելով, որ ՄԽ համանախագահող երկրներում , ինչպես նաեւ ՀՀ-ում ընտրություններ էին սպասվում:
Իսկ ԼՂ հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Արզումանյանի խոսքով, խոչընդոտեց նաեւ Սաֆարովի արտահանձնումը եւ նրան ներում շնորհելն Ադրբեջանի կողմից, ինչն ուղղակի վտանգեց բանակցային խաղաղ գործընթացը:
‘’Այդ լկտի որոշումից հետո թե ՀՀ ում, թե Սփյուռքում կարծիքներ եղան , որ նման երկրի հետ ընդհանրապես հարկավոր չէ բանակցություններ վարել’’,-նկատեց նախկին ԱԳ նախարարը եւ հավելեց.’’Այս հարցում հետընթաց արձանագրվեց եւ նոր –նոր արտգործնախարարները փորձում են ինչ-որ բան անել’’:
Նույնը վերաբերվում է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, որոնք այդպես էլ սառեցված մնացին:
Ալեքսանդր Արզումնայանը խոսեց նաեւ սիրիական թնջուկից եւ Սիրայի հայկական համայնքի ծանր կացությունից:
Նշենք, որ “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության հնգամյակի կապակցությամբ այսօր հիմնադրամում քննարկում է կազմակերպվել ՀՀ արտաքին ու ներքին հիմնախնդիրների շուրջ: