07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

2016 թվականը թող հոգևոր նորոգման տարի լինի. քահանա

Հենց այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, մեկնարկում է սուրբծննդյան պահքը: Այս շրջանը՝ մինչև հունվարի 5-ի երեկո, պահոց շրջան է: Այս մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ ասաց ԱՀԹ Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահան Ալավերդյանը:

«Մեր հայրերը, մինչև խորհրդային ժամանակաշրջանը, այս շրջանը նշում էին հարավորինս սուրբծննդյան պատրաստությամբ: Եվ մեր բոլոր հոգևոր արարողակարգերն իրենց մերջ մշտապես ունեն սուրբծննդյան խորհուրդը: Ամանորի սեղանի սննդսակարգի մեջ մինչ հիմա ներառված են պահոց կերակրատեսակներ, օրինակ՝ պասուց տոլմա, չրեր և այլն: Միտքը մեկն է՝ ուշադրությունը սևեռել Սուրբ Ծննդին: Այս շրջանը նորոգման գաղափարն ունի իր մեջ: Եվ կարևոր է, որ այս տարի նույնպես փոփոխվի մեր հոգևոր կյանքը»,- նշեց Տեր հայրը:

Տեր Նշանը նկատեղց, որ հրաշքներով լի գիշերը Սուրբ ծնունդը: «Նոր տարվա գիշերը եկեղեցի այցելողների թիվը  տարեցտարի  ավելանում է:

«Սա ոչ միայն հոգևոր, այլև սոցիալակն խնդիր է: Մարդկանց ուսերին բեռ են դարձել ամանորյա ծախսերն ու հոսերը: Մեր տերն ասում է՝  ինձ մոտ եկեք բոլոր հոգնածները և բեռնավորվածները և ես հանգիստ կտամ ձեզ»,- ընդգծեց Տեր Հայրը:

Տեր Նշանը ասուլիսի վերջում մաղթեց, որ 2016 թվականը հոգևոր նորոգման տարի լինի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ