27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք վանքում պիտի աղոթենք, բայց…. Սերժ Սարգսյանը Ալավերդիում էր /ֆոտո/

“Ալավերդին  կենդանի վկան է հայի արարող էության, նաեւ իր բնօրրրանում՝ իր ապագան կառուցող երկրի վկան է”,-ասաց ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ ընտրողների հետ հանդիպմանը:

 “Քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ նրանով, որ դեռեւս հնագույն ժամանակներից ունեն պղնձի մշակման տեխնոլոգիա: Դժվար է պատկերացնել մի օտարերկրացի, ով շրջելով Լոռիում, տեսնելով մեր պատմության գոհարները, հարգանքով չլցվի այն ամենը արարող ժողովրդի հանդեպ”,-ասաց Սերժ Սարգսյանը:

“Դեպի ապահով Հայաստան” ծրագրից նախագահի թեկնածուն  ալավերդցիների հետ հանդիպմանը առանձնացրեց զբոսաշրջության ոլորտում կատարվող բարեփոխումները` նշելով, որ տնտեսական առաջընթացը  Ալավերդիում ընթանալու է նաեւ զբոսաշրջային քաղաքականության զարգացմամբ:

  “Զարգացնելով մեր երկիրը՝ մենք սիրելի կդարձնենք այն Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Մենք չենք կարող չհպարտանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային արժեք ճանաչված Սանահին վանքով: Մենք նաեւ պիտի կարողանանք օգտագործել մեր պապերի կողմից մեզ հասցրած բարիքները:Մենք վանքում պետք է աղոթենք, բայց այնտեղ նաեւ զբոսաշրջիկներ պետք է գան”,-ասաց թեկնածուն:

Պատասխանելով ալավերդցիների բազմաբնույթ հարցերին՝ նախագահի թեկնածուն անդրադարձավ կրթական եւ բուհական խնդիրներին, կոռուպցիոն երեւույթների նվազեցմանը, խոսքի ազատությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, բժշկական որակյալ ծառայությունների մատուցմանը:

Սերժ Սարգսյանը հանդիպման վերջում անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ մեկ անգամ եւս փաստեց, որ այն պիտի լինի միջազգային չափանիշներին համապատասխան, օրինականության սահմաններում:

Ալավերդցիները իրենց խոսքում նախագահի թեկնածուին հավաստիացրին, որ կրկին կվստահեն Սերժ Սարգսյանին, քանի որ սկսած գործը չի կարելի կիսատ թողնել:

Հունվարի 30-ին Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ կունենա Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի ընտրողների հետ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ