04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հալեպում ավելի քան 65 դիակ է հայտնաբերվել. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Սիրիական ապստամբների տվյալներով` Հալեպ քաղաքի արեւմուտքում` Քուվայք գետի ափին, առնվազն 65 տղամարդու դիակ է հայտնաբերվել` ձեռքերը կապված ետեւում եւ գլխի վրա հրազենային կրակոցներով: Սպանվածների դիակները ծածկված են ցեխով: Սիրիական ազատագրական բանակի կապիտանի տվյալներով` սպանվածների մեջ կան նաեւ դեռահասներ, հաղորդում է “BBC”-ն:

Կապիտանը նշել է նաեւ, որ բազմաթիվ դիակներ կան նաեւ գետի մեջ եւ որ դիակների թիվը կարող է 100-ի հասնել: Գետի ափին հավաքվել են տեղի բնակիչները, ովքեր փորձում են գտնել իրենց կորած հարազատներին, չնայած դիակները գրեթե անճանաչելի են:

Ներկա պահին քաղաքում անկայուն հավասարակշռություն է ապստամբների եւ բանակային ստորաբաժանումների միջեւ, որոնք մշտապես փոխհրաձգության մեջ են: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ