20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Որտեղից է առաջացել տոնածառ զարդարելու սովորույթն ու ինչպես է այն հայտնվել Ռուսաստանում

Ամանորյա տոնածառի գաղափարը Ռուսաստանում Պետրոս Առաջինի նորարարությունն է, որը նա ընդօրինակեց Եվրոպայից։ Իսկ եթե հետ գնանք դեպի պատմության խորքերը, տոնածառը հին գերմանացիների եւ կելտերի սուրբ ծառն էր, որը նրանք զարդարում էին անտառում, վրայից գունավոր կտորներ էին կախում, որպեսզի չար ուժերին քշեն։

Չնայած Պետրոս թագավորը հրամայեց տոնածառեր դնել միայն փողոցներով, միեւյնունն է՝ մարդիկ վրդովված էին՝ ով է տեսել, որ ծակող փշերին խոնարհվեն։ Բացի այդ, ռուսները չէին սիրում եղեւնին, համարում էին, որ այն մռայլ ծառ է։

Ի դեպ, Պետրոսը ոչ մի անգամ չի շեշտել, թե հենց եղեւնին է պետք զարդարել, բացի այդ, Պետրոսի օրոք ծառը ոչ թե զարդարում էին, այլ հենց դրանք էին զարդարանք։

Պետրոսի մահից հետո դադարեցին տոնածառեր դնել։ Եւ միայն գարեջրատներն էին շարունակում տոնածառ դնել, ինչի համար էլ դրանք սկսեցին «տոնածառ» անվանել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ