28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքցիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին և ասորիներին (նրանց ովքեր դեռ ողջ են) և նրանց սերունդներին (մինչև 4-րդ սերունդ): Համաձայն օրինագծի` Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը տրամադրվելու է կոտորածների ու բռնագաղթի ժամանակ Թուրքիայի տարածքում բնակված քաղաքացիներին:

Օրինագիծը տարածվում է նաև 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակեպված կոտորածներից տուժած հայերի, հույների ու հրեաների, ինչպես նաև նրանց սերունդների վրա:

Օրինագծի` օրենքի վերածվելու դեպքում Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները, ինչպես նաև կոտորածներից տուժած հույները, ասորիներն ու հրեաները Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով կարող են դիմել ներքոնշյալ փաստաթղեթերի առկայության դեքում:

Դրանք են` տվյալ ժամանակվա անձնագիրը, եկեղեցական արձանագրությունները, փոքրամասնությունների հիմնադրամների արձանագրությունները, Օսմանյան կայսրության փաստաթղթերը, ընդունող երկրների համապատասխան մարմիններից Թուրքիայից արտագաղթած լինելու մասին փաստաթուղթերը:

Նշենք, որ 2014 թվականի փետրվարին նմանատիպ օրինագիծ էր ներկայացվել նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) կողմից, որը, սակայն, չէր ընդունվել Թուրքիայի օրենդսիր մարմնի կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ