29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

18. 758 լուսային շղթա` մայրաքաղաքի ծառերի ձևավորման համար

Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Գեղարվեստական լուսային ձևավորում  են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել են 18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ, և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։

Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ