24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցանկացած հայի կորուստ աններելի է. Ր Հովհաննիսյան

”Մենք պիտի ունենանք դե յուրե սահմանադրական իշխանություն, նախագահություն, որը առաջին հերթին կճանաչի Արցախի հանրապետության ինքնիշխանությունն առանց որևէ պայմանականությունների, եթեների”,-այսօր ”Եռաբլուր” զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր ծրագրի մեջ կա այդ ամբողջականության ճանաչումը, որը, թեկնածուի խոսքով, չի բերելու պատերազմի: ”Իսկ որ աշխարհը տեսնի, որ մենք ենք պաշտպանում, ինքն էլ կհարգի մեզ”,-նշեց նա: Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, պետք է թույլ չտալ, որ թշնամին վտանգի տակ առնի հայ զինվորի կյանքը կրակոցով կամ ինչ-որ պատճառաբանությամբ: ”Ցանկացած հայի կորուստ աններելի է”,-նշեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կարծում է, որ առաջին գծում պետք է լինեն փորձառու զինվորականները:

”Ժառանգության” ղեկավարը նշեց, որ ինքը չի ծառայել հայոց բանակում և ցավում է դրա համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ