28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննվող  քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու Երևանի բնակարաններից մեկից գողության կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը:

2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 62 շենքի բնակարաններից մեկը և հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր, «նոթբուք» համակարգիչ, կանխիկ գումար՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով:

Քրեական գործով ստացվել են շենքի տարածքում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ