06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է Ձմեռ պապու նախադեպը /վիդեո/

Ձմեռ պապու, Կաղանդ պապու, Սանտա Կլաուսի նախադեպը հրաշագործ Նիկողայոս հայրապետն է եղել, ով գիշերները գաղտնի ձևով աղքատներին նվերներ է ընծայել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նշեմք, որ սուրբ Նիկողայոս հայրապետն իր աղոթքներով օգնության է հասել բազում նեղյալների: Նրա աղոթքներով վերստին բխել են ցամաքած աղբյուրները, բազմացել է հացը, հալածվել են դևերը, սրբվել՝ ախտակիրները: Սուրբ Նիկողայոսի մահից հետո էլ մարդիկ շարունակել են դիմել նրա բարեխոսությանը և ստացել իրենց խնդրվածքները: Այդ պատճառով էլ ժողովրդի մեջ տարածվել է այդ ամենահաս սրբի համբավը և հասել մինչև մեր օրերը: Սուրբ Նիկողայոսի տոնը Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի տոնի տասներորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ