12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գոշավանքում Սբ. Սարգսի տոնին մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը /ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը այցելեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Այգուտ եւ Շորժա գյուղական համայնքներ: Նախագահի թեկնածուն այստեղ ծանոթացավ Սեւանա լճի ձկնաբուծության պիլոտային ծրագրին, ինչպես նաեւ պատասխանատուների հետ քննարկեց Սեւանա լճի հիմնախնդիրները:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն այցը շարունակեց Տավուշի մարզում: Այստեղ նա Գոշավանքում մասնակցեց Սուրբ Սարգսի տոնակատարությանը: Տավուշի թեմի առաջնորդ տեր Եզնիկ քահանան մատուցեց պատարագ, որից հետո շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին երիտասարդների օրհնության օրը հենց Գոշավանքում նշելու համար:

Ազգային երգ, երաժշտություն, տոնական սեղաններ, նվերներ: Տրամադրությունը բարձր էր Գոշավանքում, բայց շատերն էլ եկել էին, որ իրենց նամակները տային իշխող կուսակցության նախագահին եւ զրուցեն նրա հետ: Սերժ Սարգսյանը լսեց Գոշի ընտրողներին, ծանոթացավ նրանց խնդիրներին:

Այստեղից նախագահի թեկնածուն կուղեւորվի Իջեւան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ