04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք պետք է հպարատանանք որ ունենք զինվորներ, ովքեր անձնուրացաբար կռվում են. ՊՆ

”2012 տարին առանձնահատուկ էր զինված ուժերի համար, 2011-ի լավ արդյունքները պահպանել ենք նաև 2012-ին, այս տարի պայքարելու ենք արատավոր դեպքերի դեմ՛՛,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ նախորդ տարին առանձնացավ նաև հակառակորդի կողմից լարվածության բարձրացմամբ: Սակայն կրակոցներին արժանի պատասխան  է տվել նաև հայոց բանակը: ՛՛Ցավոք, առաջին գծում կորուստներ ունեցանք, ովքեր հերոսաբար կռվեցին ու հերոսաբար զոհվեցին, մենք պետք է հպարատանանք որ ունենք զինվորներ, ովքեր անձնուրացաբար կռվում են՛՛,-նկատեց նախարարը:

Վերջինս նախորդ տարվա իրադարձություններից կարևորեց նաև այն, որ Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ մեծ զորավարժությունը: ՛՛ՀԱՊԿ-ի գործունեության արյդունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Զորավարժությունների ընթացքում բարձրացվեց մեր փոխգործակցությունը՛՛:

՛՛Բանակի ներսում մենք գիտենք՝ ինչ ենք անում, բանակի դերը բարձրանում է, ինչքան էլ թերություններ ունենա, բանակի ղեկավարությունն ամեն ինչ է, որպեսզի քիչ թերություն ունենա, բայց ամենակարևորն այն է, որ ժողովուրդն ինքն է հասկանում, գիտի դրա անհրաժեշտությունը՛՛,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ